Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող տարածքը և հողամասը

Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25,6 քմ մակերեսով տարածքը և բնակավայրերի նշանակություն ունեցող 1,42609 հա մակերեսով հողամասը, որպես ապօրինի ձեռքբերված գույք:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է վարաչպետ Նիկոլ Փաշինյանը:

Շուկայականին մոտարկված արժեքը՝ 830,847,411 դրամ։

You may also like...