Հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց, հանգստացե՛ք. Ավանեսյան

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում), որի աղբյուրը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանական կայքերն են:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ շարունակելով.

«Խորապես ցավում եմ, որ «Հրապարակ» օրաթերթը արտատպել է ադրբեջանական կայքերի բարբաջանքները, իսկ մնացած լրատվամիջոցները ծաղկեցնելով և իրար հերթ չտալով, ակտիվորեն տարածել են:

Իհարկե, պարզ է, որ հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց, հանգստացե՛ք, հարգելիներս:

Բարի աշխատանքային օր բոլորիս»:

Ավելի վաղ հրապարակմանն անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մանրամասնելով թեման, նշել է, որ «London Times»-ը իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:

You may also like...