«Ով որ իմ պապուն կասի թուրք, նրա լա..ի բե…ը». Լևոն Քոչարյանն ԱԺ-ում հայհոյել է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր:
Սկսված քաշքշուկի ընթացքում Լևոն Քոչարյանը, հաշվի չառնելով իր՝ ԱԺ դահլիճում գտնվելու հանգամանքը, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ անել:
Հիշեցնենք՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, իր ելույթի ընթացքում անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին, նկատեց՝ «պարո՛ն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք», որին միջամտեց Քոչարյանը, Արշակյանն էլ ասաց. «Այ տղան դու ես և չափերդ ճանաչի»:
