Քննարկվել են ՀՀ-ի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Մայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։

Այդ մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր»,- նշված է գրառման մեջ։

You may also like...