Թրամփը Քաթարի հետ ավելի քան 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել
Թրամփը Քաթարի հետ 1 տրիլիոն դոլար արժողությամբ տնտեսական համագործակցության պայմանագիր է ստորագրել:
«Նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնագիր է ստորագրել Քաթարի հետ՝ առնվազն 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ տնտեսական բորսա ստեղծելու մասին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Սա ներառում է գործարքներ պաշտպանական համագործակցության ոլորտում ևս:
ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել է, որ գործարքները «Ամերիկան կդնեն նոր ոսկե դարաշրջանի ճանապարհին»:
Քաթարն ԱՄՆ-ից կգնի մինչև 210 Boeing 787 Dreamliner և 777X ինքնաթիռներ՝ 96 միլիարդ դոլար արժողությամբ, հայտնել են վարչակազմում:
Սպիտակ տունը կարծում է, որ ստորագրված համաձայնագրերը «կխթանեն նորարարությունն ու բարգավաճումը ապագա սերունդների համար, կամրապնդեն ամերիկյան արտադրության և տեխնոլոգիական առաջատարությունը»:
