Սրբազան պայքարի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել
Գալստանյանի Սրբազան պայքարի «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» ակցիայի նախաձեռնության մասնակիցների շարքում կան բերման ենթարկվածներ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 3 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նշվում է, որ նրանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
