Կուսակցականներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
Կառավարությունն ԱԺ կներկայացնի բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխությունների նախագիծն, ըստ որի, կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։
Սա զուգակցվելու է էթիկայի ստանդարտների սահմանմամբ, ինչը կարգելի բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը․ Ըստ նախագծի, այդ անձանց՝ կուսակցական դառնալը հիմք կհանդիսանա պաշտոններից անձի ազատման համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա կառավարության հատուկ հանձնառությունն է, և օրենսդրական փաթեթը նախատեսում է այդ խնդրի հասցեագրումը․ «Բուհերի կառավարման համակարգը դառնում է ավելի հորիզոնական՝ պատասխանատվությունների և հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ»։
