Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար (տեսանյութ)
Կ
արկուտը մեծ վնասներ է տվել գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում:
Այս մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ այցելել է Արարատի մարզ, իսկ առաջիկայում կայցելի նաև այլ մարզեր:
Ըստ նախարարի՝ մարզպետարանների, համայնքների աշխատանքային խմբերը նախարարությունների հետ ակտիվ աշխատանքի մեջ են վնասները գույքագրելու համար, որից հետո համապատասխան որոշումներ կընդունվեն, թե ինչպես պետք է աջակցել քաղաքացիներին, որպեսզի գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասվի:
«Հաշվարկներ կան, բայց գյուղ կա, որ երեկ է եկել կարկուտը: Մի մարզի մի գյուղում երեկ է եղել, ընդ որում՝ գյուղի մի մասում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ գույքագրումը շարունակվում է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
