Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կմեկնարկեն մայիսի 16-ին:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում հատուկ ռազմական գործողության բոլոր հրամանատարների հետ հանդիպումից հետո սահմանել է խնդիրները և սահմանել բանակցային դիրքորոշումը։

Մեդինսկու խոսքով՝ ռուսական պատվիրակությունն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները բանակցություններ վարելու համար և հանձնառու է կառուցողական մոտեցմանը, հնարավոր լուծումների և շփման կետերի որոնմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների:

«Ռուսական պատվիրակության մակարդակը տեսնելով՝ մենք հասկացանք, որ նրանք պատրաստ չէին լուրջ բանակցություններ»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը կեսօրին վայրէջք էր կատարել Անկարայի մերձակայքում գտնվող Էսենբոգա միջազգային օդանավակայանում:

Անկարայի օդանավակայանում Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը ներկայացված է «ամենաբարձր մակարդակով»՝ արտաքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, զինվորականները և հետախուզական բոլոր գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Մայիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առանց նախապայմանների մայիսի 15-ին վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները Ստամբուլում, որոնք ընդհատվել են 2022 թվականին։
Զելենսկին պատրաստակամություն է հայտնել անձամբ մասնակցել դրանց, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կգա Ստամբուլ։

Մայիսի 14-ին հայտնի է դարձել, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրանք ևս Ստամբուլում են:

You may also like...