Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների:

«Ռուսական պատվիրակության մակարդակը տեսնելով՝ մենք հասկացանք, որ նրանք պատրաստ չէին լուրջ բանակցություններ»,- ասել է նա:

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցություններին ներկա չեն լինի Գլխավոր շտաբի պետը և Անվտանգության ծառայության ղեկավարը։

Ստամբուլում կայանալիք բանակցություններին կմասնակցի Ուկրաինայի պաշտպանության նախարարը։ Նա կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը։

«Մեր պատվիրակության օրակարգում կլինի հրադադարի հարցը, բայց մենք վստահ չենք, որ ռուսական պատվիրակությունը նույն կարծիքին է։ Մենք բանակցությունների մասնակիցների մեջ իրական որոշում կայացնողների չենք տեսնում։ Ես դեռևս կարծում եմ, որ Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում այդ հանդիպումներին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը կեսօրին վայրէջք էր կատարել Անկարայի մերձակայքում գտնվող Էսենբոգա միջազգային օդանավակայանում:

Անկարայի օդանավակայանում Զելենսկին ասել է, որ ուկրաինական պատվիրակությունը ներկայացված է «ամենաբարձր մակարդակով»՝ արտաքին գործերի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, զինվորականները և հետախուզական բոլոր գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Մայիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առանց նախապայմանների մայիսի 15-ին վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները Ստամբուլում, որոնք ընդհատվել են 2022 թվականին։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել անձամբ մասնակցել դրանց, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կգա Ստամբուլ։

Մայիսի 14-ին հայտնի է դարձել, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրանք ևս Ստամբուլում են:

You may also like...