Երևանի և Բաքվի հետ կանցկացնեմ քննարկումներ խաղաղության համաձայնագրի շուրջ. Ալեն Բերսե
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն քննարկումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի հետ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։
Այդ մասին նա ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ քննարկումները շատ կարևոր են։
Հաջորդ ամիս ես հարցը կքննարկեմ այդ երկու երկրի հետ։
Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի կայացնենք հնարավոր լավագույն որոշումները տարածաշրջանի կայունության համար»,- ասել է Բերսեն։
