«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը (տեսանյութ)
Ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի այս տարվա հաղթող երկիրը Ավստրիան է։
Հայաստանի պատվիրակ Պարգը եզրափակիչում հանդես եկավ 18 համարի ներքո: Նա քվեարկության արդյունքում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։
Մայիսի 15-ին Բազելում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում մեր պատվիրակ Պարգը պայթեցրեց Եվրատեսիլյան բեմը իր փայլուն ելույթով։
Survivor-ը ճանապարհ բացեց դեպի եզրափակիչ։ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլին մասնակցում էր 26 երկիր։
