Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովի ժամանակ։
Այս մասին ասված է բելառուս ընդդիմադիր, նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպան արդար, ազատ և անկախ Հայաստանի կարիքն ունի։
Շնորհակալություն Ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար»,- գրել է նա։
