Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հռոմի պապ Լեո XIV-ը փակ հանդիպում կանցկացնեն:
Դա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հռոմի պապը առաջին անգամ հեռախոսով զրուցել է Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ում հետ խոսել է նոր պոնտիֆիկոսը։
Այսօր ավելի վաղ Վատիկանում տեղի է ունեցել նոր Հռոմի պապ Լեո 14-ի գահակալության արարողությունը։
Նրա երդմնակալության արարողությանը մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ, ինչպես նաև տարբեր երկրների 150 պատվիրակություն և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պատարագի ժամանակ Հռոմի պապը հիշատակել է Ուկրաինան և ասել, որ «արդար խաղաղության համար բանակցություններ են սպասվում»։
