Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լեո 14-րդ Պապի գահակալության արարողությանը (լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լեո 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը:


Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից:




