Բուխարեստի քաղաքապետն ընտրվել է Ռումինիայի նախագահ
Ռումինիայում նախագահական ընտրություններում հաղթել է Բուխարեստի քաղաքապետ, լիբերալ Նիկուշոր Դանը:
Երկրորդ փուլում նա 53.6% ձայնով առաջ է անցել ազգայնական Ջորջե Սիմիոնից (46.4%):
Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 4-ին, երբ Սիմիոնը և Դենը ստացան ձայների համապատասխանաբար 41% և 21%-ը։
Սիմիոնը սկզբում վիճարկել էր էքզիթփոլերի արդյունքները՝ իրեն հռչակելով նախագահ, բայց պաշտոնական արդյունքներից հետո ընդունել է պարտությունը: «Շնորհավորում եմ Նիկուշոր Դանին:
Դա ժողովրդի կամքն էր»,- ասել է նա՝ խոստանալով շարունակել պայքարը:
