Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր կայացել է ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը։ «Դրանց մասնակցող զինվորականները մասնակցել են համատեղ զորահանդեսին», — հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Արարողությանը մասնակցող իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն ընդգծել են, որ «Արազ 2025» զորավարժությունները նպաստում են երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը», — նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

 

Իրանական «Թասնիմ» գործակալության տեղեկություններով՝ զորավարժություններն ընթանում են «Ադրբեջանի Հանրապետության կողմից ազատագրված Ղարաբաղի տարածաշրջանում»։

Զորախաղերը շարունակվելու են մինչև մայիսի 21-ը։

You may also like...