Ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան
«Խոսակցություն եղել է, բայց ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին»:
Այո, երրորդ նախագահը կտրուկ դեմ էր ընտրություններին, ես կողմ էի, ես ասում էի՝ չի կարող ընդդիմությունը ասել՝ ընտրություն չեմ ուզում, հակառակ դեպքում հասկանալի չէ, քանի որ քաղաքական պայքարի տրամաբանությունն է դրա մեջ։ Իր հիմնավորումը հետևյալ էր՝ Նիկոլ Փաշինյանը կտանի, մենք լեգիտիմացնելու ենք ընտրությունները։
Իմ մոտեցումը հետևյալն էր, որ իմ կամ իրենց մասնակցելով չէ, որ լեգիտիմացնում ես։ Մենք այդ մեծամտությունը չպետք է ունենանք, մեզ թվա, թե եթե մենք չենք մասնակցում, ուրեմն լեգիտի՞մ են ընտրությունները։
Մինչև այսօր այդ կարգի բացատրությունը ուղղակի չեմ հասկանում։ Այն ժամանակ ինքը ասեց, որ իրենք չեն մասնակցելու, «Հանրապետական» կուսակցությունը չի մասնակցելու։ Բոլոր մյուս մասնակիցները ասացին, որ մասնակցելու ենք։ Այդպիսի խոսակցություն իրականում եղել է, և չեմ ուզում մասնակիցների անունները տալ, կարծում եմ՝ կռահում են բոլորը, թե ովքեր են եղել։
Դրանից հետո, երբ որ մենք բաժանվեցինք, երրորդ նախագահը ասաց՝ չենք մասնակցելու, մյուսները բոլորը ասեցին՝ մասնակցելու ենք։ Մոտ մեկ շաբաթ առաջ ես մամուլից իմացա, որ «Հանրապետական» կուսակցությունը որոշել է մասնակցել։ Ես զանգել եմ երրորդ նախագահին, ասել եմ՝ ոնց որ դու ասել ես՝ չեք մասնակցում, հիմա որոշել եք մասնակցե՞լ։
Ինքը ասեց՝ դե գիտեք, մեր երիտասարդները հավաքվել են, ինձ համոզել են, որ ճիշտ չի մասնակցել, բայց քանի որ ընտրություն կա, ճիշտ է մասնակցելը։ Եթե դա խնդրանք է…
Հակառակը՝ ես զանգեցի, ասեցի՝ ոնց որ մի բան ես ասել, ուրիշ բան է դառնում։ Ինձ համար զարմանալի կլիներ, եթե չմասնակցեին ընտրություններին։ Իմ բանաձևը հետևյալն էր. այո, ոչ մեկը մենակ չի կարող հաղթել, այո, դեռ Փաշինյանը ունի առավելություն էական, բայց եթե մենք լծվենք այս գործին, հնարավոր է, որ երեք միավորով, չորս միավորով ինչ-որ մի արդյունքի հասնենք գումարային։ Էդ խոսակցությունը եղել է, բայց որ ես ինչ-որ մեկին խնդրեմ, բացարձակ չի եղել»,- մանրամասնել նա։
