Բաքվի դատարանում հարցաքննել են Բակո Սահակյանին
Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր հարցաքննվել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը։
Դատախազները նրան հարցեր են ուղղել Առաջին ղարաբաղյան պատերազմին մասնակցության վերաբերյալ։
Բացի այդ դատարանում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմական ղեկավարների խորհրդակցություններից մեկի տեսագրությունը։
Դրանում, ըստ АPA գործակալության, Բակո Սահակյանից բացի, պատկերված են նաև գեներալ Քրիստափոր Իվանյանը, Սամվել Բաբայանը, Մովսես Հակոբյանը, Վիտալի Բալասանյանը։
Այսօրվա դատական նիստին, ինչպես և նախորդներին, ներկա չեն եղել անկախ լրատվամիջոցների, իրավապաշտպան կառույցների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։
