Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ
Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։
Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով։
