Լավրովն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հաղթանակի զբոսայգի:

Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

Լավրովը ծաղկեպսակ է դրել Մեծ հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:

Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը:

Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևնախագահ Վահագն Խաչատուրյանի հետ ևս:

You may also like...