Իսպանիայում սպանվել է Յանուկովիչի նախկին խորհրդականը

Իսպանիայի Մադրիդ նահանգի Պոզուելո դե Ալարկոն քաղաքում սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական Անդրեյ Պորտնովը, հայտնում է իսպանական Cadena SER ռադիոկայանը։

Նա 52 տարեկան էր։ Պորտնովի սպանության մասին տեղեկությունը «РБК-Украина» հրապարակմանը հաստատել են Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերը։

Ըստ ռադիոկայանի՝ նրա վրա մի քանի կրակել են ամերիկյան դպրոցի մոտ, որտեղ նա բերել էր երեխաներին։ El Pais-ը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, գրում է, որ հարձակվողները երկու-երեք են եղել։
Փամփուշտներից մեկը դիպել է Պորտնովի պարանոցին, նա ընկել է, որից հետո կրակել են գլխին, հաղորդում է El Mundo-ն։

You may also like...