ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարության թելեգրամյան ալիքը։
Այլ մանրամասներ չեն տրամադրվել։
Հիշեցնենք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։
ՀՀ ԱԳՆ-ում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: