Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան (տեսանյութ)

«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա»:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել և այդ ուղղությամբ բանակցություններ չկան:
«Միևնույն ժամանակ, մենք մեր օրենսդրությունները, կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ: Օրինակ՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ի կողմից կընդունվեն ԵՄ 4 դիրեկտիվները, որոնք վերաբերում են սպառողների իրավունքների պաշտպանությանը, մրցակցությանը:
Հիմա եթե ԵՄ-ում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, բա այդ կարգավորումները չբերե՞նք, չիմպլեմենտացնե՞նք այստեղ»,- ասել է նա:

Նախարարը նաև հիշեցրել է, որ «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ ներկայացնող քաղաքական ուժերը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապ չունեն:

Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ նախագծի՝ խորհրդարանի կողմից ընդունելուն, ապա, ըստ Գևորգ Պապոյանի, ՀՀ իշխանությունն այդ կերպ իր դիրքորոշումն է հայտնել 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն ունեցող նախագծին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...