Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ժամանակ հայ-ռուսական համալսարանում ելույթ է ունեցել ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական հանրության առջև, նաև հանդիպել է հայրենակիցների հետ Ռուսական տանը։
«Մոլոկանները նախարարին կաղամբի թթվով լի փայտե տակառ են նվիրել։ Իսկ հայկական ֆուտբոլի լեգենդ Ռոման Բերեզովսկին իր ստորագրությամբ գնդակ է նվիրել»,- ասվում է Ռուսական տան տարածած հաղորդագրության մեջ:
Մոլոկանները Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններից մեկն են, ունեն սեփական համայնքը և ապրում են սեփական կրոնական ու ազգային օրենքներով:
