Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից հայտնում են, որ հյուրերին դիմավորել է տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

«ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լեհաստանից ժամանած պատվիարկության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

You may also like...