Բիզնես դասի ինքնաթիռը ընկել է ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի բնակելի թաղամասի վրա. կան զnհեր

ԱՄՆ-ում Cessna 550 բիզնես դասի ինքնաթիռը ընկել է Սան Դիեգո քաղաքի բնակելի թաղամասի վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել։

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ բոլոր տուժածները եղել են ինքնաթիռում:
Միջադեպի տարածքում գետնի վրա գտնվողների թվում զոհեր և վիրավորներ չկան։
Դեռևս տեղեկություններ չկան, թե քանի մարդ է զոհվել և հայտնի չէ ինքնաթիռում գտնվողների ընդհանուր թիվը։

You may also like...