Հունիսի 4-ին վարչապետը «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում հանդես կգա բանախոսությամբ. ինչպես գրանցվել
«Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը շարունակվում է՝ նույն ձևաչափով, բայց նոր մտքերով և նոր բանախոսներով։
Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:
«Հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ կառավարության տուն 1 շենքի դահլիճում (Մելիք-Ադամյան 1) կրթության, արժեքների, փոփոխությունների և իրական Հայաստանի մասին խոսելու են․
Նիկոլ Փաշինյանը — Հայաստանի Հանրապետության վարչապետ
Բանախոսություն․ «Իրական Հայաստան»
Լուսինե Երեմյանը — Կազմակերպությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն
Բանախոսություն․ «Փոփոխությունների ճանապարհ. Ինչո՞ւ ստեղծել արժեքներ»
Արա Խզմալյանը — Երևանի Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի տնօրեն
Բանախոսություն․ «Կրթության խորհրդանիշը՝ Մատենադարան. անցյա՞լ, թե՞ ապագա»
Կրթվելու շուրջ ձևավորվող այս առողջ մշակույթը շարունակում է ոգեշնչել ու միավորել։
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdInBk-LTQ4Hu6r1e9TIdq2HvAkFsNv0fPg80wesqbQsTU1QQ/viewform»,- ասվում է հայտարարության մեջ:
