Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել Իվանյանի օդանավակայանի գործունեությունը
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել օկուպացված Իվանյանի օդանավակայանի գործունեությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս առաջարկը Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում արել է պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։
Հիքմեթ Բաբաօղլուն նշել է, որ Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը խորհրդանշական նշանակություն ունի յուրաքանչյուր ադրբեջանցու համար:
«Կարծում եմ, որ աշխատանքի վերսկսումից հետո հաջորդ փուլում Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը կհամալրի մեր օդանավակայանների թվին»:
