Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովների հյուրընկալման հարցում Հայաստանն ու Ադրբեջանն աջակցել են միմյանց թեկնածությունները:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։
Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին այն հյուրընկալելու համար»,- գրել է վարչպետը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ նշելով.
«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին, այս որոշմանն աջակցելու համար»։
