ԵԱՏՄ առաջնորդների առաջիկա հանդիպման օրակարգը շուտով պատրաստ կլինի. Բելառուսի փոխվարչապետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) շուտով կավարտի հունիսի վերջին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգի ձևավորումը:Մոսկվայում բելառուսական կողմի նախագահությամբ կայացած հանձնաժողովի նիստից հետո այս մասին հայտնել է Բելառուսի փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը:
Նրա խոսքով՝ միության գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում Բելառուսը կարողացել է պաշտպանել ազգային շուկան։
Պետկևիչը նաև նշել է, որ առանցքային հարցերի շուրջ աշխատանքը պետք է իրականացվի մինչև գագաթնաժողովի մեկնարկը:
Հիմնական միջոցառման նախօրեին կկայանա Եվրասիական տնտեսական համաժողովը, որի ծրագիրն արդեն համաձայնեցված է:
Համաժողովի շրջանակում նախատեսվում են տեղեկատվական տարածությանը, կադրերի պատրաստմանը և աշխատանքային ռեսուրսներին, ինչպես նաև այլ արդիական հարցերի վերաբերող թեմատիկ պանելային քննարկումներ:
2025 թվականին ԵԱՏՄ-ն նախագահում է Բելառուսը։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնության մասին խոսել էր 2024 թվականի դեկտեմբերին։
Նախարարների խորհրդի որոշմամբ` միջոցառումները տեղի կունենան հունիսի 26-27-ը:
