Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար

Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ:

Այս մասին հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Տարիներ շարունակ Փրկարար ծառայությունը տարբեր կառուցվածքային միավորների տեսքով է հանդես եկել Կառավարության ընդհանուր կազմում, և տարիներ շարունակ ըստ էության ըստ իր կազմակերպաիրավական ձևի, խոշոր հաշվով փոփոխություններ չեն եղել:

Այս պահին ունենք ծառայություն, որոնք ունեն գործառույթներ, որոնք բնորոշ են Ներքին գործերի նախարարությանը, կան գործառույթներ, որոնք որ բնորոշ են ՆԳՆ կրթահամալիրին և այսպես շարունակ:

Մեր խնդիրն է զատել այս գործառույթները և ՓԾ կառուցվածքում թողնել այն գործառույթները, որոնք բնորոշ են միայն նախարարությանը ենթակա պետական մարմնին:

Պետք է նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնենք, որովհետև ֆունկցիոնալից բխում է ճիշտ կառուցվածքը»,- ասել է նախարարը:

Ըստ Արփինե Սարգսյանի, միջազգային պրակտիկայում կարևոր է փրկարարական ծառայությունում ունենալ կամավորների ինստիտուտ:

«Ինչ է սա նշանակում: Սպայական ընդհանուր հաստիքակազմի անձնակազմին զուգահեռ կարող ենք ունենալ նաև կամավորական աշխատանք իրականացնողներ, որոնք կգործեն սպաների ղեկավարությամբ:

Կարևոր է, որ կամավոր փրկարարական ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ տանք ՀՀ-ում զարգացնել այն մոտեցումը, որ համայնքը ևս իր անվտանգության երաշխավորն է:

Այսինքն, համայքնում գտնվող յուրաքանչյուր անձ պատասխանատու է նաև տվյալ համայնքի հանրային անվտանգության համար»,- ասել է նախարարը:

You may also like...