2 տարեկան Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան. ՔԿ

Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ և բռնության հետքեր։

Այս մասին Petutyun.com հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր՝ այսօր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի՝ 2 տարեկան Տիգրանի դին։

You may also like...