Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է Ախուրիկի մանկապարտեզ` ինչպես խոստացել էր մանկապարտեզի բացման օրն արված դիտողության ժամանակ։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
499578676_1007759551546900_6795293856517818157_n.jpg (907 KB)

Մարզպետին ներկայացվել են կառույցի արտաքին պատի հարդարման թերացումների վերացման աշխատանքները, այնուհետև Դավիթ Առուշանյանը շրջել է շենքի ներսում և այստեղ ևս մի շարք բացթողումներ ու թերացումներ արձանագրել` հանձնարարելով դրանք նույնպես շտկել մի քանի օրում։

499488213_1007759701546885_4228661278467900714_n.jpg (957 KB)

«Նախորդ շաբաթ այս մանկապարտեզի բացմանն իմ դիտողությունը, թերացումների մասով դիտարկումները և որոշումը՝ չմասնակցել հաստատության բացման միջոցառմանը, գուցե շատերի համար կտրուկ թվաց, սակայն վերահաստատում եմ նույն խիստ դժգոհությունը՝ իմ քայլն անհանդուրժողականության այն պարզ դրսևորումն է, որով հստակ նշում եմ` պետական միջոցները չպետք է անտեղի ծախսվեն, որևէ դրամ աննպատակ ու անտեղի չպետք է կորչի։

Այս մոտեցումը բոլորին է վերաբերվում, ոչ միայն Ախուրիկի մանկապարտեզին, բոլոր շինօբյեկտներում դիտարկելու եմ ամեն արված աշխատանք, չի ընդունվելու կիսատ արված որևէ գործ, սա թող նկատի ունենան բոլոր շինարարները, տեխհսկողներն ու պատասխանատուները»,- նշել է Շիրակի մարզպետը։

499274308_1007760058213516_6575715810120006531_n.jpg (282 KB)

Ախուրիկի մանկապարտեզի նորոգումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրով։ 720 քմ տարածքով շենքում տեղակայվելու են նաև Ախուրկի վարչական նստավայրը, համայնքային կենտրոնը և արվեստի խմբակները:

Երկխմբանոց մանկապարտեզը նախատաեսված է 50 երեխայի համար, համալրված է անհրաժեշտ գույքով և խաղասարքերով:

Ծրագրի արժեքը 108 մլն դրամ է կազմել, գումարի 70 տոկոսը Կառավարության, 30-ը` համայնքի ներդրումն է:

You may also like...