Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյան (տեսանյութ)

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը:

Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Սպանդանոցը նախ պետք է պայմանագիր կնքի համայնքի և Էկոնոմիկայի նախարարության հետ, որի արդյունքում սպանդանոցը հայտարարելու է, թե ինչ գնով է իրականացնելու անասունների մորթը:

Օրինակ, ենթադրենք, թե հայտարարում է, որ մորթն իրականացնելու է 11 հազար դրամով, ապա պետությունն աջակցում է 10 հազար դրամով:

Այսինքն քաղաքացին արդեն վճարում է ոչ թե 11 հազար դրամ, այլ՝ հազար»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այսօր էլ անգամ բակային մորթի համար քաղաքացիները վճարում են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...