Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Մայիսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգային։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անդրեյ Սիբիգան Ալիևին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ողջույնները։
Նա երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետության կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության համար և ընդգծել Իրպեն քաղաքում իրականացվող ծրագրերի կարևորությունը։

«Անդրեյ Սիբիգան ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը Ադրբեջանի աջակցության համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին ողջույնների համար և խնդրել է իր ողջույնները փոխանցել Վլադիմիր Զելենսկին։

Երկրի ղեկավարն ասել է, որ Ադրբեջանը շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանը և Ուկրաինան մշտապես աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում մեր երկրների հարաբերությունների հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

You may also like...