Հայաստանի տեսլականը հստակ է՝ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում․ Միրզոյան

Ինչպես հայտնել ենք՝ մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումը, որին բացման խոսքով է հանդես եկել  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Այս տարի ֆորումն անցկացվում է  «Նավարկելով անհայտության միջով» խորագրով:

Իր խոսքում Միրզոյանն անդրադարձել է խաղաղության ձգտումներին և հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը:

«Խաղաղությունը հեշտությամբ չի տրվում։ Այն շարունակական գործընթաց է, որն առաջ է մղվում խիզախ դիվանագիտությամբ, փոխըմբռնմամբ և վստահության կառուցմամբ։

Հայաստանի տեսլականը հստակ է՝ մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության նկատմամբ լիակատար հարգանքով և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ»,-ասել է Միրզոյանը։

You may also like...