ՀՀ ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան». Փաշինյան
Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարախքի մոտավորապես 60 տոկոսը համարել «Արևմտյան Ադրբեջան»:
Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան ՀՀ ինքնիշխան տարածքում:
Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,-նշել է նա:
