Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի

Շուտով Գորիսում տեղի կունենա Ապակենտրոնացված համագործակցության 5-րդ կոնֆերանսը:

Սա շատ կարևոր համագործացություն է մեր երկու երկրների միջև, որը նախորդել է մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին:

Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

«Նաև քաղաքական նշան է այն, որ տեղի է ունենում Սյունիքում, և այս առիթով Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի»,- ասաց նա:

Ֆրանսիայի արտգործնախարարը նաև ընդգծեց, թե քանի որ Հայաստանը և Ֆրանսիան գործընկերության մասին երկարատև պարտավորություն են ստանձնում, ուստի այս համատեքստում այսօր մի քանի փաստաթղթեր են ստորագրվել, որոնք ապագա հարաբերությունների «խարիսխը» կդառնան:

You may also like...