Ֆրանսիան պատրաստ է ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. վարչապետն ընդունել է Ժան-Նոել Բարոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում:
Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:

55655_b.jpg (763 KB)

Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում:

Միաժամանակ, Ժան-Նոել Բարոն շնորհավորել է ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջորդ տարի Հայաստանում անցկացնելու առթիվ:

55654_b.jpg (851 KB)

Զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

55653_b.jpg (888 KB)

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

55652_b.jpg (959 KB)

You may also like...