Դավիթ Խուդաթյանն ու Մարկ Քուլսը քննարկել են ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում։

«Շնորհակալություն հայտնեցի Քուլսին ՏԿԵՆ-ի և ԵԽ-ի միջև ձևավորված հաջող համագործակցության և վերջինիս համատեքստում ՀՀ համայնքներում իրականացված մի շարք ուսումնական ծրագրերի համար, որոնք միտված են համայնքների կարողությունների զարգացմանը, համայնքային աշխատողների մասնագիտական զարգացմանը։

500253020_1284810099877497_3611567544692173645_n.jpg (66 KB)

Քննարկեցինք ԵԽ-ի հետ համագործակցությամբ մշակվող ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, պետության կողմից ՀՀ համայնքներին դոտացիաների հատկացման կարգն ու առանձնահատկությունները, համայնքների խոշորացման ձեռքբերումները և մարտահրավերները։

Անդրադառնալով ԵԽ-ի կողմից ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ Քուլսի կողմից արձանագրվեց այս ոլորտում առկա առաջընթացը, ինչպես նաև հատկորոշվեցին առկա խնդիրները։

500823882_1284810509877456_5354844953575459512_n.jpg (80 KB)

Երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել սերտ փոխգործակցությունը նշված բոլոր ուղղություններով»։

You may also like...