Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարները հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

496.jpg (288 KB)

ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարար Բարոն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

498.jpg (401 KB)

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:

You may also like...