Պետք է դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը. քննարկում՝ ԱԺ-ում

«Հրազդան ցեմենտ»-ի հարցը գտնվում է կառավարության ուշադրության հասցեում»:

Այս մասին ԱԺ նիստին ներմուծվող ցեմենտի տուրքի բարձրացման հարցի քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ նման խոշոր գործարանում սնանկացման գործընթաց է, կառավարությունն ի՞նչ քայլերէ  ձեռնարկում դա թույլ չտալու համար:

«Մի քանի անգամ կոնսուլտացիաներ և հանդիպումներ է եղել սեփականատերերի հետ, և այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես կարելի է այդ հարցը լուծել:
Այնտեղ ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել, որի արդյունքում սնանկացման գործընթաց է սկսել»,- ասաց փոխնախարարը:

Ըստ պատգամավորի՝ «Հրազդան ցեմենտ»-ի առողջացման համար պետք է դիտարկել կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը: «Ես կարծում եմ՝ մենք ինքնահոսի պարզապես թողնելու իրավունք չունենք նման ռազվարական նշանակության գործարանների ճակատագիրը»,- ասաց Թորոսյանը:

Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ ինքնահոսի թողնելու խդնիր չկա:

«Ինչ վերաբերում է ձեր առաջարկին, կարծում եմ՝ հետագա հանդիպումներում կդիտարկենք, եթե հնարավորության տարբերակներ կան, նաև պետությունը կմասնակցի»,- ասաց նա:

Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել 800-ապատիկի չափով: Նախագիծն Աժ-ն ընդունել է:

You may also like...