2022-2024-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնաբերել է 700-ից ավելի հետախուզվողի և փոխանցել ԱՊՀ անդամ պետություններին
2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՀ հետախուզում է հայտարարվել բոլոր պետությունների կողմից 160 հազարից ավելի անձի նկատմամբ:
2024 թվականի ընթացքում ՆԳՆ-ի կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել 1200-ից անձի նկատմամբ:
Համապատասխան տվյալները 2023 թվականին՝ 867, 2022-ին՝ 1400-ից ավելի: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 27-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն ինտենսիվ համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների հետ ՀՀ տարածքում հայտնաբերված հետախուզվողների փոխանցման գործում:
«Ընդհանուր առմամբ, 2022-2024 թվականների ընթացքում ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել են 700-ից ավելի անձինք և փոխանցվել ԱՊՀ անդամ պետությունների մեր գործընկերներին»,- ասաց նա:
