Հաքան Ֆիդանը Մոսկվայից հետո կայցելի Կիև
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայից հետո կմեկնի Կիև։
Այս մասին տեղեկություն է տարածել Reuters-ը։
Հաղորդվում է, որ Ստամբուլի բանակցությունների արդյունքները քննարկելու նպատակով Ռուսաստան կատարած այցից հետո Հաքան Ֆիդանը կայցելի Ուկրաինա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։
