Սաֆարյանը Ղազախստանի դեսպանին ներկայացրել է Հվ. Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը
Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնակի շեշտելով տարբեր ուղղություններով առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ընթացիկ տարում արտաքին քաղաքական գերատեսչությունների և օրենսդիր իշխանության մարմինների միջև փոխգործակցության ակտիվացումը:
Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
