Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում. Սիբիգա

Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանի համար առանցքային էներգետիկ հանգույց դառնալ Եվրոպայում:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Բաքու կատարարծ այցից հետո:

Նա նշել է, որ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է Ուկրաինայի կայուն զարգացման ամրապնդման համար, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում, ինչպես նաև արդար և կայուն խաղաղության հասնելու համար:

Սիբիգայի խոսքով՝ «Ադրբեջանը նաև ռազմավարական գործընկեր է», և ճիշտ ժամանակն է այդ գործընկերությանը նոր թափ հաղորդելու համար:

Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև ցուցաբերած մարդասիրական և էներգետիկ օգնության համար:

Սիբիգայի խոսքով՝ ինչպես ԵՄ-ն, այնպես էլ Կիևն Ադրբեջանին դիտարկում են որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար առանցքային երկիր, և պատրաստ են գազի տարանցման հնարավորությունների և գազային պահեստարանների շնորհիվ ներդրումների:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Սիբիգան այցելել էր Ադրբեջան, նրան ընդունել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

You may also like...