Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը
Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը խորհրդարանում ներկայացրել է վարժական հավաքներից (ՔՕ 462-դ հոդված) և պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու (ՔՕ 461-դ հոդված) դեպքերի վերաբերյալ վիճակագրությունը:
«2023-ին ՔՕ 462-րդ հոդվածով դատապարտված անձանց թիվը կազմել է 15, 2024-ի ընթացքում ՔՕ 461-րդ հոդվածով ստացվել է 157 գործ՝ նախորդ տարվա 100-ի փոխարեն: 58-ով քրեական վարույթը կարճվել է, 32-ով կայացվել է դատավճիռ:
ՔՕ 462-րդ հոդվածով ստացվել է 65 գործ՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն, 2-ով քրեական վարույթը կարճվել է, 70-ով կայացվել է դատավճիռ: Սա ընդամենը փոքր մի վիճակագրություն, որ միայն հարուցված քրեական վարույթները չեն աճ գրանցել, այլև դատական գործերն ու դատավճիռներն են աճ գրանցել»,- մանրամասնել է Քոչարյանը:
