Ռուսները չցանկացան գնալ Վատիկան. Քելլոգը հայտնել է՝ որտեղ կարող է տեղի ունենալ ՌԴ-Ուկրաինա հաջորդ հանդիպումը

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ժնևում։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Կիտ Քելլոգը։

«Մենք կարծում ենք, որ հաջորդ հանդիպումը հավանաբար կկայանա Ժնևում:

Մենք կցանկանայինք այն անցկացնել Վատիկանում և գրեթե պատրաստ էինք դրան, բայց ռուսները չցանկացան գնալ այնտեղ:

Հետևաբար, կարծում եմ, որ հաջորդ տարբերակը կլինի Ժնևը», — ասել է նա։

Ավելի վաղ Ստամբուլում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպումից հետո ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնել շարունակել բանակցությունները Կիևի հետ։

You may also like...