ՀՀ ՏԿԵ և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է ««Կանաչ» էներգիայի անցման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես հայտնում են նախարար Դավիթ Խուդաթյանը, հուշագիրը ստորագրել են ինքն ու Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։

«Հուշագրի ստորագրումից հետո կարճատև զրույց եմ ունեցել Հունգարիայի նախարար Սիյարտոյի հետ, որի ժամանակ մտքեր ենք փոխանակել հայ-հունգարական համատեղ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ»,- սոցցանցի իր էջում գրում է նախարարը։

You may also like...